2011 ԹՎԱԿԱՆ

2010 ԹՎԱԿԱՆ

2009 ԹՎԱԿԱՆ

2008 ԹՎԱԿԱՆ

2007 ԹՎԱԿԱՆ
 
2012 թվականի հունվարի 24-ին ՀՀ քաղաքաշինության նախարար Վարդան Վարդանյանը մեկնել է Վանաձոր, որտեղ կայացել է երկրաշարժի հետեւանքով անօթեւան մնացած ընտանիքների բնակարանային հարցերի հանձնաժողովի նիստ:
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի գործունեության միջոցառումների ծրագիրը և գերակա խնդիրները հաստատելու մասին» որոշման համաձայն քաղաքաշինության նախարարությունն իրականացրել է միջոցառումներ.
 
2012 թվականի հունվարի 20-ին ՀՀ քաղաքաշինության նախարար Վարդան Վարդանյանը մեկնել է Գյումրի, որտեղ կայացել է երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային հարցերի հանձնաժողովի նիստ: Նիստի ընթացքում քննարկել է 100 ընտանիքի փաստաթղթային փաթեթներ:
 
1. ՀՀ քաղաքաշինության նախարարությունը, ՀՀ օրենսդրությամբ իրեն վերապահված լիազորությունների շրջանակներում 2011 թվականի ընթացքում գործունեություն է իրականացրել ելնելով բնագավառի հեռանկարային զարգացման ծրագրերով, ՀՀ Նախագահի հրամանագրերով և կարգադրություններով, ՀՀ կառավարության 2011 թվականի գործունեության միջոցառումների ծրագրով և գերակա խնդիրներով, նախարարության աշխատանքային ծրագրով, ինչպես նաև հանրապետության 2011 թվականի սոցիալ-տնտեսական զարգացման այլ ծրագրերով և տարբեր հանձնարարականներով նախանշված հիմնախնդիրների լուծման անհրաժեշտությունից:
Հավելված
 
Ի պատասխան Ձեր 2011 թվականի դեկտեմբերի 19-ի թիվ ԺԽ-Ե-0804/11 գրության հայտնում եմ, որ ՀՀ քաղաքաշինության նախարարության «Քաղաքաշինական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկը ՀՀ Արագածոտնի մարզի Վարդենիս գյուղի դպրոցի կառուցման աշխատանքները կատարելու համար 2011 թվականի օգոստոսի 5-ին «Սպիտակ Կամար» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ կնքել է թիվ ԲԸՀԱՇՁԲ-11/7 պետական գնման պայմանագիրը, որի ընդհանուր գումարը կազմում է 430 662 120 ՀՀ դրամ:
 
2011 թվականի դեկտեմբերի 29-ին, ղեկավարվելով ՀՀ Սահմանադրության 55-րդ հոդվածի 16-րդ կետով եւ հիմք ընդունելով ՀՀ պետական պարգեւների մասին ՀՀ օրենքը, ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով ՀՀ պետական կառավարման համակարգում երկարամյա եւ արդյունավետ աշխատանքի համար քաղաքաշինության նախարար Վարդան Վարդանյանը պարգեւատրել է Անանիա Շիրակացու մեդալով:
 
Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարությունը գործադիր իշխանության հանրապետական մարմին է, որը մշակում եւ իրականացնում է քաղաքաշինության բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության քաղաքականությունը: