Մշակույթի և մշակութային ու բնական ժառանգության տնօրինություն

Հարգելի նախարար
«Մարդու Իրավունքի Տարածական Բաղադրիչը. Տարածքների Նոր Մշակույթ» թեմայով CEMAT-ի Միջազգային սիմպոզիումի և Ավագ Պաշտոնյաների Կոմիտեի նիստի կազմակերպման կապակցությամբ, որը տեղի է ունեցել 2008թ. հոկտեմբերի 13-14-ին Երևանում, ես կցանկանայի շնորհակալություն հայտնել Հայաստանում ջերմ հյուրընկալության և Ձեր նախարարության կողմից գերազանց համագործակցության համար:

 
Սողանքներն ու տարածքային համաչափ զարգացումը

Երեկ Երեւանում մեկնարկեց CEMAT—ի միջազգային սիմպոզիումը: Հիշեցնենք, որ Եվրոպայի խորհրդի տարածական պլանավորման համար պատասխանատու նախարարների համաժողովը (CEMAT) համախմբում է Եվրոպայի խորհրդի 47 անդամ պետություների, որոնք հետամուտ են եղել եվրոպական մայրցամաքի կայուն տարածական զարգացման ընդհանուր գաղափարին:
 
«Հայաստանի Հանրապետություն» 14.10.2008թ

 
ՀԱՅԱՍՏԱՆԸ ՏԱՐԱԾԱԿԱՆ ՊԼԱՆԱՎՈՐՄԱՆ ՇԱՏ ԽՆԴԻՐՆԵՐ ՈՒՆԻ

Երեկ Երեւանում բացվեց «Մարդու իրավունքների տարածական բաղադրիչ. Տարածքի նոր մշակույթ» կարգախոսով միջազգային գիտաժողովը, որը համատեղ կազմակերպել են Եվրախորհրդի մշակութային ժառանգության, լանդշաֆտի եւ տարածական պլանավորման բաժինը եւ Հայաստանի քաղաքաշինության նախարարությունը: Այն անցկացվում է Եվրախորհրդի տարածական-ռեգիոնալ պլանավորման համար պատասխանատու նախարարների համաժողովիª CEMAT-ի շրջանակներում
 
«Հայոց Աշխարհ» 14.10.2008թ

 
ԱՍԻԱՅԻ ԵՎ ԽԱՂԱՂ ՕՎԿԻԱՆՈՍԻ ԵՐԿՐՆԵՐԻ ԿՈՆՖԵՐԱՆՍ` «ԿԱՅՈՒՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄ» ԹԵՄԱՅՈՎ

Իրանի Իսլամական հանրապետություն է մեկնել ՀՀ քաղաքաշինության նախարար Վարդան Վարդանյանի գլխավորած պատվիրակությունը, մասնակցելու Թեհրանում կայանալիք «Կայուն քաղաքաշինության զարգացում» կոնֆերանսին: Երկուշաբթի կայացել է «Բնակարանային եւ քաղաքաշինության հարցերի վերաբերյալ Ասիայի եւ Խաղաղ օվկիանոսի երկրների կոնֆերանսի» փորձագետների հանդիպումը: Փորձագետները կազմել են նախարարների կոնֆերանսի օրակարգը: Կոնֆերանսը բացել է Իրանի Իսլամական Հանրապետության բնակարանային եւ քաղաքաշինության հարցերի նախարար Մոհամադ Սաեդի Կյան: Նա ասել է. «Տարածաշրջանի ազգությունները արժանի են օգուտ քաղել գլոբալ տնտեսությունից, սակայն նրանք տուժում են աղքատությունից եւ անհավասարությունից»: Ըստ նրա, ծրագրված է արդյունավետ քայլեր ձեռնարկել` իրականացնելու քաղաքաշինական ռազմավարության նպատակները, որոնք ընդունվել են Հնդկաստանի Նոր Դելի քաղաքում 2006 թ. մայիսի 11-14-ը կայացած «Բնակարանաշինության եւ քաղաքաշինության հարցերի առնչությամբ Ասիայի եւ Խաղաղ օվկիանոսի առաջին նախարարական կոնֆերանսի» ժամանակ: Իրանցի նախարարն ասել է, որ տարածաշրջանի երկրների տնտեսության զգալի եւ տպավորիչ աճը խթանում է քաղաքաշինության զարգացումը, եւ կոնֆերանսի գլխավոր նպատակը պետք է լինի քաղաքաշինական խնդիրների հայտնաբերումը եւ դրանց արդյունավետ լուծման ուղիների մշակումը: Կոնֆերանսը նպատակ ունի վավերացնել կայուն քաղաքաշինական զարգացման մեթոդները Հազարամյակի Զարգացման Նպատակների շրջանակում, ճշգրտելով հատկապես խոշոր քաղաքների մոտակայքում եւ արվարձաններում աղքատության վերացման ուղիները, որոնք ունեն տարածաշրջանային եւ միջազգային գործակցության կարիք: Բնակարանային եւ քաղաքաշինության հարցերի վերաբերյալ Ասիայի եւ Խաղաղ օվկիանոսի երկրների նախարարական կոնֆերանսը փորձագետների մակարդակով կշարունակվի մինչեւ մայիսի 14-ը, երբ կժամանեն Ասիայի եւ Խաղաղ օվկիանոսի երկրների նախարարները:

 

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄՐՑՈՒՅԹ
2008 թվականին Մոսկվայում տեղի կունենա «Լավագույն շինարարական եւ նախագծային կազմակերպություն, շինանյութերի ձեռնարկություն եւ շինարդյունաբերություն» III Միջազգային մրցույթը: Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ նյութերը պետք է ուղարկել ԱՊՀ անդամ պետությունների շինարարական գործունեության ոլորտում համագործակցության միջկառավարական խորհրդի քարտուղարություն (Շինարարների փողոց 8 շենք, 2 – րդ մասնաշենք, Մոսկվա, թհկ, 119991, /ցս. հՑՐՏՌՑպսպռ, ՊՏՎ 8, ՍՏՐտ. 2, ԾՏրՍՉՈ, թհկ, 119991/, էլ. հասցե sovet@gosstroy.gov.ru, հեռ/ֆաքս. (495) 930-13-53), մինչեւ 2008թ. ապրիլի 15-ը: Մրցույթի հաղթող ճանաչվող կազմակերպությունները կպարգեւատրվեն «ԱՊՀ անդամ պետությունների շինարարական գործունեության ոլորտում համագործակցության միջկառավարական խորհրդի լավագույն շինարարական եւ նախագծային կազմակերպություն, շինանյութերի ձեռնարկություն եւ շինարդյունաբերություն միջազգային մրցույթի հաղթող» դիպլոմով, ինչպես նաեւ կստանան երեք տարվա ընթացքում ԱՊՀ պետություններում շինարարական աշխատանքների կապալի իրավունք:
 
Կից ներկայացվում է մրցույթի պայմանների փաթեթը`

 
Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարությունը գործադիր իշխանության հանրապետական մարմին է, որը մշակում եւ իրականացնում է քաղաքաշինության բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության քաղաքականությունը: